Սնունդը և առողջությունը
Սխտորի ծերացումը կանխարգելող ազդեցության մասին
Մոտ 10 տարի առաջ «Восстановление иммунитета человека» (Выпуск 71, от 21.12.2005г.) պարբերականում հրապարակվեց բժիշկ Նատալիա Գոլուշկոյի դասախոսությունը, որում նկարագրված են նաեւ սխտորի օգտակար հատկությունները:
Կարեւոր է իմանալ, որ սխտորը Սանսկրիտ՝ հնագույն լեզվում կոչվել է Ռոշոնա, ինչը նշանակում է, որ բույսն ունի 5 համ.
- սոխուկը՝ սուր կծվահամ,
- տերեւը՝ դառը,
- ցողունի ստորին հատվածը՝ տտիպ,
- ցողունի գագաթը՝ աղի,
- սերմերը՝ քաղցր:

Չի ներկայացված միայն թթու համը:
Արեւելյան բժշկությունը համարում է, որ բազմահամ բույսերն օժտված են յուրահատուկ ու բազմաթիվ բուժիչ հատկություններով:
Ի դեպ, կոճապղպեղի արմատի ու սխտորի ցողունի փոշիների խառնուրդը կարելի է օգտագործել աղի փոխարեն՝ օրը 5-10 գ (Ջ. Ս.) :
Հոդվածի հեղինակը գրում է. «Ենթադրվում է, որ սխտորն ունի ծերացման գործընթացը դանդաղեցնող ներուժ, քանի որ կանխարգելում է ճարպերի առաջացումը: Գերմանիումը, որը պարունակվում է սխտորում, հզոր հակաօքսիդանտ է, նաեւ խթանում է իմունային համակարգը»:
Մայնցի սրտի ու արյան շրջանառության խնդիրներով զբաղվող համալսարանում, 21-րդ դարի սկզբում կատարվել է սխտորի հատկությունների ուսումնասիրություն, որը կարելի է անվանել յուրօրինակ ու սենսացիոն: Տնօրեն Գուստավ Բելցը գրել է. «Երեխաների արյունատար անոթները գերէլաստիկ են: 40-45 տարեկանից հետո անոթներն օր-օրի կոպտանում են: Դրանցում առաջանում է բարձր ճնշում, քանի որ, հատկապես զարկերակներում, նվազում է սիլիցիումի քանակը, արդյունքում մեծանում է սրտի ու անոթների ծանրաբեռնվածությունը, կաթվածի վտանգը»: Բելցը հետազոտել է թվով 200 մարդու անոթների պատերի էլաստիկությունը:
Գործնականում, առողջ կամավորները բաժանվել են 2 խմբի՝ 100-ը ամեն օր կերել է սխտոր, իսկ մյուս խմբում ընդգրկվածները ընդհանրապես չեն օգտագործել: Գիտնականն ամփոփել է փորձի արդյունքները. «Առաջին անգամ գիտության պատմության մեջ, ճշգրիտ չափումների միջոցով հաջողվեց ապացուցել, որ սխտորի շնորհիվ անոթները 15 տարով ավելի երիտասարդանում են: Սխտորը կանխարգելում է անոթների խցանումը»:
Վերադառնանք Ն. Գոլուշկոյի հոդվածին. «Եթե կալցիումը մասնակցում է օրգանիզմի կմախքի կառուցմանն, ապա սիլիցիումն անհրաժեշտ է ճկուն հյուսվածքների էլաստիկությունն ապահովելու համար: Սիլիցիումի սակավության պարագայում ճկուն հյուսվածքները կոպտանում ու խտանում են, քանի որ կրեմնիումն ավելի ակտիվ մակրոտարր է»:
Այստեղ Բելցի ու Գոլուշկոյի կարծիքները համընկնում են, սակայն փորձենք չհամաձայնել Գոլուշկոյի հետեւյալ կարծիքի հետ. «Սխտորը մաքրում է անոթները, քանի որ մեծ քանակությամբ սիլիցիում է պարունակում»: Կան բույսեր որոնք անհամեմատ ավելի հարուստ են սիլիցիումով (հնդկացորեն, բազուկ, կարտոֆիլ, պոպոք, պնդուկ, պիստակ, դդում, այլ): Խնդիրը նրանում է, որ կան մակաբույծներ, որոնք սնվում են մարդու օրգանիզմում պահեստավորված սիլիցիումով, իսկ սխտորը պարունակում է նյութեր, որոնք ճնշում են դրանց:
Այստեղ կարող է որոշիչ լինել գերմանիումի դերը:
- Ենթադրվում է, որ սիլիցիումի ու գերմանիումի միջեւ կա որոշակի փոխազդեցություն, օրինակ, այն բույսերը, որոնց բնականոն զարգացման համար անհրաժեշտ է սիլիցիում, ավելի զգայուն են գերմանիումի հանդեպ:
- Գերմանիումի բարձր պարունակությունն (ջրի, օդի, հողի մեջ) ունի տոքսիկ ազդեցություն բույսերի վրա: Բացառություն է կազմում միայն բորբոսի սունկը:
- Գերմանիումն ունի ճնշող ազդեցություն ո՛չ միայն վնասակար միկրոօրգանիզմների, այլ նաեւ հելմինտների վրա («Четырежды рожденный брат кремния », 20.10. 2014, medglebov. ru ):
Սխտորի հատկանիշների զգալի մասը բացատրվում Է ծծմբի առկայությամբ
Սխտորը պարունակում է 33 միմյանցից տարբերվող ծծմբային միացություններ, որոնցից գերակշռում է ալիինը, այն կազմում է ընդհանուրի 65-75%-ը: Առանձնացված մաքուր ալիինը բյուրեղային նյութ է, որը պարունակում է ջրածնի՝ H, թթվածնի՝ O, ազոտի՝ N ու ծծմբի՝ S ատոմներ (4H, 30, 1N, 1S), չունի հոտ ու լուծվում է ջրում: Ալիինը կայուն միացություն է, այն չունի հակաբակտերիալ ազդեցություն: Թարմ սխտորի 100 գրամը պարունակում է մոտ 300 մգ ալիին:
Սխտորի հյուսվածքներում պարունակվող ալինազա խմորիչն ակտիվանում է, երբ սխտորը ենթարկում են մեխանիկական ազդեցության:
Տեղի է ունենում քիմիական ռեակցիա, որի արդյունքում ալիինի երկու մոլեկուլների մնացորդներից առաջանում է ալիցինի 1 մոլեկուլ (10H, 10, 6C, 2S): Արդյունքում անջատվում է ազոտի ատոմը, որի օքսիդի հետ ոչ վաղ անցյալում կապում էին բազմաթիվ «վախեր»: Ներկայում պարզվել է, որ ազոտի օքսիդը խթանում է անոթների աշխատանքը՝ հատկապես սրտամկանի: Բնությունը նույնիսկ ստեղծել է հնարավորություն, որպեսզի չափահաս մարդու օրգանիզմում գոյանա ազոտի օքսիդ «ծնող» արգինին ամինաթթուն: Սակայն, եթե արգինինի դեպքում ազոտի օքսիդն առաջանում է մկանների ծանրաբեռնվածության պարագայում եւ ունի սահուն, դանդաղ ընթացք, ապա, երբ մարդը ծամում է սխտորը, օքսիդի գոյացումն ընթանում է շատ արագ: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ճնշումն արագ իջեցնելու համար սխտորի մեկ միջին ատամիկ ծամել: Ժողովրդական բժշկությունը սրտի ցավերի դեպքում առաջարկում է կուլ տալ սխտորի փոքր ատամիկ, հատկապես ստենոկարդիայի նոպայի, եթե ձեռքի տակ չկա նիտրոգլիցերին: Այս դեպքում սխտոր ծամելը խիստ վտանգավոր է:
Ալիցինը պարունակում է օդում արագ տարածվող հզոր ֆիտոնցիդներ, այսինքն, ունի հակաբակտերիալ, հակավիրուսային ազդեցություն (նույնիսկ 1:125000 լուծույթում) ու տարբեր միացություններ գոյացնելու հսկայական ներուժ:
Պատահական չէ, որ ԱՄՆ-ում հիմնադրվել է հատուկ՝ ալիցինի հատկություններն ուսումնասիրող համալսարան: Վերջին տարիներին Ճապոնացի գիտնականները հրապարակել են տվյալներ, որ այդ միացություններից դիալիլսուլֆիդը նվազեցնում է արական հորմոն տեստոստերոնի գոյացման ընթացքը: Դա հնարավոր է, երբ երիտասարդ տղամարդը կանոնավոր կերպով թարմ սխտոր է ուտում:
![]() |
![]() |
Շագանակագեղձի ադենոմայի դեպքում թարմ սխտորն ունի բուժիչ ազդեցություն: ԱՄՆ-ի գիտնականները գտել են, որ 6 ամիս շարունակ, օրը 1-2 ատամիկ սխտոր ուտողների մոտ 19%-ով նվազում է սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը եւ 9%-ով՝ խոլեսթերինի պարունակությունն արյան մեջ եւ լյարդում: Վերջին հանգամանքը կարող է նպաստել տեստոստերոնի գոյացման նվազեցմանը:
Ազոտի օքսիդ: 1998թ. հոգեբանություն /բժշկություն բնագավառում կատարված հետազոտություններից Նոբելյան մրցանակի է արժանացել «Ազոտի օքսիդը որպես ազդանշանային գազ» աշխատանքը:
Ա. Պարզվել է, որ մեկ բջիջում առաջացած NO գազն արագորեն փոխանցվում է այլ բջիջներին՝ ձեւավորելով ազդանշան անոթների հարթ մկանները թուլացնելու վերաբերյալ: Արդյունքում լայնանում են անոթները, առատանում է արյան հոսքը եւ նվազում է ճնշումը:
Բ. Ազոտի օքսիդը որոշակի սպիտակուցի հետ կազմում է հակադեպրեսանտ նյութ:
Գ. Որպես NO դոնորներ կարող են հանդես գալ ծծումբ պարունակող գլուտաթիոնը, մեթիոնինը, ցիստեինը, նիտրոզոտիոլը կամ այլ՝ ազոտի ատոմ տրամադրող մոլեկուլներ, օրինակ սխտորի եթերային յուղում պարունակվող ալիինը:
Դ. Ապացուցված է, որ արգինինը, որպես NO մատակարար, իջեցնում է սիստոլիկ եւ դիստոլիկ զարկերակային ճնշումը: Նման ազդեցութուն ունի նաեւ հում սխտորը՝ նոր հավաքած կամ արդեն հնացած:
Ե. Ապացուցված է, որ ազոտի օքսիդն ու արգինինը պաշտպանում են ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բետա- բջիջները:
Զ. Որոշ դեպքերում սխտորը կարող է մեղմացնել գլխացավը: Պահպանում է ուղեղի բջիջներն ու կանխարգելում է դրանց ծերացումը:
Է. Սխտորի սոխուկը պարունակում է ընդամենը 630 մգ (100 գրամի մեջ) արգինին, տերեւը՝ 121 մգ: Կարելի է ենթադրել, որ բոլոր վերոգրյալ հատկությունները բացատրվում են ալիցինի առաջացման ժամանակ ալիինից անջատվող ազոտի օքսիդի առկայությամբ:
Թ. Կան գիտնականներ, ովքեր կարծում են, որ «ազդանշանային» գազի դեր կարող են ստանձել SH միացությունները:

18.12.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

